Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.

«Երևի լավագույն կարգավորումն է եղել նախկին իշխանությունների կողմից». Մեսրոպ Առաքելյան

134
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 21:10
«Երևի լավագույն կարգավորումն է եղել նախկին իշխանությունների կողմից». Մեսրոպ Առաքելյան

Հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկամտային հարկից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի վերադարձի համակարգը երևի լավագույն կարգավորումն է եղել նախկին իշխանությունների կողմից ընդունված հարկային օրենսգրքում: Եվ համակարգում նոր սահմանափակումների մասին խոսելը, առկա սահմանափակումները պաշտպանելը միայն խոչընդոտներ է առաջացնում և առաջացնելու:

Ամեն ինչ միայն թվաբանություն չէ և բյուջեի եկամուտ-ծախսի տրամաբանություն նայել այս հարցին, նույնն է, որ մարդկանց թոշակ չտանք, թոշակառուները հարկ չեն վճարում:

Բնակարանաշինությունը Հայաստանում ոչ թե տնտեսական կամ սոցիալական խնդիր է լուծում, այլ առաջին հերթին ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ: Մեր բնակֆոնդի 90%-ից ավելին շուտափույթ փոխման կարիք ունի և պետք է կառուցել շատ-շատ բնակարաններ, և ունենալ շատ-շատ արտոնություններ՝ և կառուցապատողների և բնակիչների համար: Պետությունը ոչ միայն պետք է մարդկանց խրախուսի, այլ նաև "պարտադրի" նոր բնակարաններ գնել:
Բնակարաշինությանն խթացմանն ուղղված ցանկացած ծախս արդարացված է, քանի որ դա ներքին անվտանգությանն ուղղված կարևորագույն ծախս է:

Դավադրությունների տեսության սիրահարներին՝ բա որ երկրաշարժ եղավ՝ առանց սահմանափակումների»: