Հարցում. կո՞ղմ եք արդյոք, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնան քաղաքական
Խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագիծը: Համաձայն առաջարկի՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել այն անձինք, ովքեր բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, ով մինչև նշանակումն այդ համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ առաջարկված փոփոխության համաձայն, ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հարցման նպատակն է պարզել՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնան քաղաքական: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց օրինագիծը. ԼՀԿ-ն առաջարկեց նախագիծը վերադարձնել առաջին ընթերցման փուլ, որը հնարավորություն կտա երկու շաբաթում գրավոր առաջարկնել ստանալ, քննարկել ու ետ վերադարձնել: «Իմ քայլը» հավանություն տվեց առաջարկին: Տեղեկացնում ենք, որ հարցումն անանուն է և կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30