Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

265
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 15:00
Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ժամը 9-ին փաստաբանը բողոքարկել է Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալման իրավաչափությունը։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե ձերբակալման դեմ բողոքը ներկայացվել է անձի անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, ապա դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում 24 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 72-րդ ժամը։

Հուսանք, այսօր՝ մինչ երեկոյան ժամը 9-ը, բողոքի քննության արդյունքում դատարանը կկայացնի օբյեկտիվորեն իրավահեն և սպասելի որոշում»: