Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Շուտափույթ պետք է նման նախագիծ մշակել». Արթուր Սաքունց

449
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 04:10
«Շուտափույթ պետք է նման նախագիծ մշակել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի ՀՀ կառավարությունը պետք է նախագիծ ներկայացնի ԱԺ-ին, նոր պատվավոր կոչում հիմնելու մասին՝ հատուկ բոլոր կառավարությունների նախարարների, պետական մարմինների ղեկավարների համար:

Անվանումը.

համակարգային կոռուպցիային դիմագրավելու, պաշտոնական դիրքով չգայթակղվելու բնագավառում դրսևորած առանձնահատուկ ներդրման, կամային բարձր հատկանիշներ ցուցաբերելու և հակակոռուպցիոն ավանդական և անաղարտ բարոյականություն դրսևորելու համար:

Շուտափույթ պետք է նման նախագիծ մշակել, ներկայացնել և կառավարման ամենաբարձր ոլորտում հակակոռուպցիոն պարտիզանական պայքար մղած հերոսների ջանքերը գնահատելու համար այդ պատվավոր կոչումներն սկսել շնորհել:

Հետաքրքիր է, թե ով կլինի առաջին թեկնածուն»: