Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում». Երվանդ Վարոսյան

481
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 01:10
«Արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասեց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։
Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։ Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։
Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։
Հիմա. միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման՝ օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։
Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում»։