Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.

«Բարձր աշխատավարձերն ստացեք «դուխով», ոչ թե՝ գաղտնի հանձնարարականով». Սարգիս Միքայելյան

126
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 01:25
«Բարձր աշխատավարձերն ստացեք «դուխով», ոչ թե՝ գաղտնի հանձնարարականով». Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, ճիշտ հասկացեք. ես ուզու՛մ եմ դուք բարձր աշխատավարձ ստանաք (ոչ «չար» եմ, ոչ էլ «նախանձ»):
Բայց ես չե՛մ ուզում, որ դուք դա ստանաք «թաքուն», հասարակությունից ծածուկ...
Իրականում, մի 1.5 միլիոն աշխատավարձը նախարարի համար, եսիմ ինչ չէ: Եկեք անկեղծ լինենք. դա մի կարգին ընկերության գլխավոր հաշվապահի կամ CFO-ի աշխատավարձից քիչ էլ կարող է լինել (հա, հենց Երևանում): Ստացե՛ք, պարոնա՛յք, բարձր ու խիստ բարձր աշխատավարձեր ու դրանց հավասարեցված վճարումներ, բայց ստացեք «դուխով», ոչ թե՝ գաղտնի հանձնարարականով...

Թե չէ մի տեսակ սիրուն չի նայվում էլի. ստացվում է, որ ձեր աշխատավարձը բարձրացնողը կարծել է, որ ձեր աշխատանքն այդքան չարժե և արդար չի ձեզ այդքան վճարելը, դրա համար էլ դա անում է գաղտնի հանձնարարականով:
Որովհետև եթե համարում է, որ ձեր աշխատանքն իրո՛ք այդքան արժեք ստեղծում է, ապա ինչո՞ւ պետք է այդ աշխատանքի դիմաց վճարումը գաղտնի հանձնարարականով բարձրացվի: Մենք՝ շարքային քաղաքացիներս, չե՞նք հասկանա, մենք «չար ու նախա՞նձ» ենք, թե՞ «չուզող» ենք:
Չէ, մենք հավատու՛մ ենք, որ նախարարի ու փոխնախարարի վարձատրությունը (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարների տեսքով, տարաբնույթ այլ benefit-ների տեսքով) պետք է բավականին բարձր լինի: Մնում է՝ դու՛ք հավատաք, որ այդքան արժեք ստեղծում եք ու չկաշկանդվեք ձեր ստացածից, ուղիներ չորոնեք՝ ձեր վաստակածը հանրությունից ծածուկ ստանալու»: