«Հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը». Արա Պապյան
«Նիկոլ Փաշինյանը հաստատ դավաճանական դիրքորոշում չունի, որովհետև վերջին պաշտոնական տեսակետը, որ արտահայտվել է, մարտի սկզբին նույն Ստեփանակերտում էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց 3 սկզբունքների և 6 տարրերի հստակեցման անհրաժեշտության մասին»,-այսօր Factor TV-ի եթերում ասել է «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ վերջինները ներառված են Մադրիդյան սկզբունքների մեջ. «Այսինքն՝ փաստաթուղթ, որը բանակցությունների հիմք է 2007 թվականի նոյեմբերից՝ Քոչարյանից սկսած՝ ներառյալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ամբողջ շրջանը: Եվ եթե դիրքորոշումը դավաճանական է, հողեր հանձնելու է, ուրեմն առաջին հերթին պիտի ասվեր այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթն ընդունվեց որպես հիմք: Գոնե առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ այդ փաստաթղթի հիման վրա է լուծվելու հակամարտությունը, պիտի հստակեցվի: Հիմա դա անորոշ դիվանագիտական, խուսափողական դիրքորոշում է. մերժում չի նախկին փաստաթղթի, բայց, միևնույն ժամանակ, հաստատում չի: Իսկ հող հանձնելու վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման վրա են եղել և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը»,-ընդգծել է Պապյանը: Նա նաև նշել է, որ Վիտալի Բալասանյանը ճիշտ կաներ Փաշինյանին քննադատելուց առաջ քննադատեր նախորդ երկու նախագահներին: Առավել մանրմասն՝ տեսանյութում:
|
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00