Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ.

«Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով»․ ԱԽ քարտուղար

141
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 22:45
«Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով»․ ԱԽ քարտուղար

«Երևի երկու տեղ է մնացել, որտեղով Սերժ Սարգսյանը փորձում է ներկայիս իշխանությանը հարվածներ հասցնել. մեկը Սահմանադրական դատարանն է, իսկ մյուսը՝ Ստեփանակերտը»,-այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Գրիգորյանն ասել է. «Երբ մենք 2015 թվականին ասում էինք, որ Սահմանադրությունը փոխվում է Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, այս նույն դեմքով, որով Հրայր Թովմասյանը հարցազրույց է տալիս որոշ հեռուստաընկերությունների, նույն դեմքով մեզ համոզում էր, որ դա վերարտադրության համար չէ, այլ Սահմանադրությունը փոխվում է միայն երկիրը ժողովրդավարացնելու համար: Բայց հետագայում փորձը ցույց տվեց, որ դա վերարտադրության համար է, և իր մասնաբաժինը ունենալու համար սահմանադրական փոփոխություն է: Եվ ամբողջ այս գործընթացը դրա դեմ է, երբ որ Սահմանադրական դատարանը որոշակի չափով իրենց դուքյանն են դարձրել: Եվ այս առումով խնդիր կա այս հարցը լուծելու: Բնականաբար պետք է ասեն «քաղաքական հետապնդում»: Ուրիշ բան չեն ասելու: Որոշներին էլ քաղբանտարկյալ են հայտարարելու: Ասենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը կերել են ու իրենց հայտարարել քաղբանտարկյալ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Սերժ Սարգսյանն այս իշխանությանը հարվածում է ՍԴ-ով և Ստեփանակերտով»․ ԱԽ քարտուղար