Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պուտինի հետ հանդիպումը կվճռի Սիրիայում օպերացիայի ճակատագիրը. Էրդողան

760
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 21:40
Պուտինի հետ հանդիպումը կվճռի Սիրիայում օպերացիայի ճակատագիրը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սիրիայի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:

«Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» օպերացիան դադարեցվել է 120 ժամով, որի մեծ մասն արդեն անցել է,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող TRT World Forum 2019 գագաթնաժողովի շրջանակներում:- Վաղը մենք ուղևորվում ենք Ռուսաստան: Մենք այս գործընթացը կքննարկենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»:

Նշենք, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն վաղը Սոչիում: