Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Էրեբունի» ԲԿ կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պատճառով քաղաքացու վիճակը կտրուկ վատթարացել է. ՀՔԱՎ

307
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 18:30
«Էրեբունի» ԲԿ կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պատճառով քաղաքացու վիճակը կտրուկ վատթարացել է. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացի Հրայր Մանուկյանը տեղեկացրել է, որ «Էրեբունի» ԲԿ ներանոթային վիրաբույժ Դավիթ Սահակյանը հրաժարվել է կատարել գլխուղեղի անևրիզմայի վիրահատություն իր հորը՝ Աշոտ Մանուկյանին, ինչի հետևանքով նրա մոտ 3-րդ անգամ կրկնվել է հեմոռագիկ ինսուլտ։ Արդյունքում Աշոտ Մանուկյանի առողջական վիճակն ավելի է վատացել։ Նրա մոտ արձանագրվել է վերջույթների անշարժացում։

Հաշվի առնելով միջադեպում առկա առերևույթ հանցագործության հատկանիշները՝ 2019-ի սեպտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ՝ Աշոտ Մանուկյանի որդու՝ Հրայր Մանուկյանի՝ կազմակերպությանն ուղղված դիմումի մեջ տեղ գտած փաստերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցելու, պատասխանատուներին հայտնաբերելու և Աշոտ Մանուկյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Ավելին՝ այստեղ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ