Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Բանկոմատներում ասեղներ հայտնվելու մասին նյութը հին է և մեր երկրի հետ կապ չունի. պարզաբանում

272
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 15:40
Բանկոմատներում ասեղներ հայտնվելու մասին նյութը հին է և մեր երկրի հետ կապ չունի. պարզաբանում

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում օգտատերերից մեկը մի նյութ է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաղորդում է. բանկոմատներում սկսել են ասեղներ հայտնվել: Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարանները ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել»:

Հայտնում եմ, որ նյութի ամսաթիվը հին է և մեր երկրի հետ որևէ կապ չունի:

Մի քանի անգամ օգտատերին խնդրել ենք հեռացնել ապատեղեկատվությունը, սակայն նա շարունակում է տարածել՝ անհասկանալի պատճառներով»: