Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ներխուժել են Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն

298
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 14:05
Ներխուժել են Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն

Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն և տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ. այս մասին հաղորդագրություն է տարածել Nouvelles d'Arménie-ի խմբագրությունը:

«Համակարգիչները, որոնք էական շուկայական արժեք չունեին, պարունակում էին ամսագրի հաջորդ թողարկման նյութերը, ինչպես նաև որոշ զգայուն տեղեկատվություն (հասցեներ, տվյալներ, հարցազրույցներ և այլն)։ Խմբագրության դուռը ևս կոտրված էր»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա գնահատելով որպես ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ։

Ֆրանսալեզու հայկական Nouvelles d'Arménie պարբերականը ակտիվորեն լուսաբանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, իսկ վերջին շրջանում նաև Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին առնչվող թեմաներ: