Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«ՀՀ վարչապետի թեզն առնվազն խորթ չէր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համար». Անդրանիկ Քոչարյան

298
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 14:15
«ՀՀ վարչապետի թեզն առնվազն խորթ չէր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համար». Անդրանիկ Քոչարյան

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում. ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին նման պնդում է արել այդ կառույցի ղեկավար Ստոլտենբերգը: Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ ափսոսում է, որ այդ խնդիրը մինչ այժմ լուծված չէ խաղաղ ճանապարհով:

Այս մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է նստաշրջանի մասնակից հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մեր հարցում կար ՀՀ վարչապետի այն թեզը, որ պետք է գտնել մի լուծում, որը պետք է բավարարի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին: Իմ, նաև հանձնաժողովի անդամների տպավորությամբ՝ այդ շեշտադրումը Ստոլտենբերգի համար խորթ չէր: Առնվազն խորթ չէր այդ գաղափարը, որը հետագայում պետք է ստանա իր քաղաքական ուղեգիծն ու ձևակերպումները, որպեսզի դա ունենա հնարավորություն որպես ձևաչափ օգտագործել Մինսկի խմբի անդամների կողմից»,- նշեց Ա. Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանն անցկացվել է հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում: