Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հրայր Թովմասյանը շատ լավ տեղյակ է հանցագործությունների շարքի մասին». վարչապետի խոսնակ

950
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 12:30
«Հրայր Թովմասյանը շատ լավ տեղյակ է հանցագործությունների շարքի մասին». վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է, թե ինչու են նախկին իշխանության ներկայացուցիչները նման ակտիվությամբ լծվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանության գործին. «Իրենք շատ լավ գիտեն՝ ով է Հրայր Թովմասյանը, գիտեն, որ նա տեղյակ է հանցագործությունների շարքի մասին, որ այն ժամանակ տեղի են ունեցել: Դրանով է պայմանավորված աջակցությունն իրենց վերջին մոհիկանին: Իրենք քաջ գիտակցում են՝ փոփոխությունները, որ անպայման գալու են նաև այդ մարմին, ամբողջությամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի բազմաթիվ խախտումները»:

Տեսանյութը՝ «Ազատության»