Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Չիլիում բանակը հանել են ցուցարարների դեմ․ ձերբակալվել է 1462 մարդ

707
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 11:45
Չիլիում բանակը հանել են ցուցարարների դեմ․ ձերբակալվել է 1462 մարդ

Ցուցարարների դեմ պայքարելու համար Չիլիի իշխանությունները մոբիլիզացրել են բանակը, հայտնում է El Mostador հրատարակությունը:

Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան Սանտյագո ու Չակաբուկո նահանգներում հայտարարել է արտակարգ դրություն՝ մետրոյի սակագների բարձրացման հետևանքով սկսված անկարգություններից հետո։

Բողոքի ցույցերը Չիլիում սկսվել են Սանտյագոյում և շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Մետրոյի ուղեվարձի գինը թանկացել է 800 պեսոյից հասնելով մինչև 830 պեսոյի: Ըստ BBC-ի՝ այս ընթացքում Սանտյագոյում ձերբակալվել է 300 մարդ, վիրավորվել է 150 մարդ:

Ավելի ուշ նախագահ Սեբաստիան Պիներան չեղարկել էր սակագների բարձրացումը, սակայն 6-միլիոնանոց Սանտյագոյում և այլ քաղաքներում մարդիկ շարունակում են բողոքի ակցիաները: