Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական վթարին զոհ է գնացել 3 մարդ

464
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 00:00
Ողբերգական վթարին զոհ է գնացել 3 մարդ

Հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում, «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 2 վիրավորներին և 3 մահացածներին: