Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հավաքե՛ք մարդկանց ձեռքից անօրինական զենքն ու զինամթերքը». Նորայր Նորիկյան

425
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ., 13:35
«Հավաքե՛ք մարդկանց ձեռքից անօրինական զենքն ու զինամթերքը». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի: Արդեն չես հասկանում, թե ինչ է կատարվում:
Ի սեր Աստծո՛, լրջորեն վերլուծե՛ք ու հետևություններ արե՛ք այս դեպքերից, հավաքե՛ք մարդկանց ձեռքից անօրինական զենքն ու զինամթերքը, ինչ գնով ուզում է լինի, սահմանափակե՛ք զենք կրողների շրջանակն ու խստացրեք զենքի կրման ու օգտագործման կարգը...»: