Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այրված խոհանոցում հայտնաբերվել է բնակչի դին

373
Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ., 10:30
Այրված խոհանոցում հայտնաբերվել է բնակչի դին

Հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին: Այրվել է խոհանոցն ամբողջությամբ (20 քմ). հատակին հայտնաբերվել է բնակչի (Վոլոդյա Ս., ծնված 1951 թ.) դին: