«Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»․ Ն․ Փաշինյան
«Էրեբունի-Երևանը» մեր ամենասիրելի տոներից մեկն է, իսկ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»․ այս մասին, այսօր Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժամանակակից Երևանը, որ այսօր ունենք, սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին։ Ամեն դրված քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը, մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում ու սահմանում ինքն իր համար: Ես համոզված եմ, որ Երևանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, պատրաստել հաղթանակների: Այսօրվա Երևանը նաև մի մեծ հարգանքի տուր է Թամանյանին, որոնք ստեղծել են նոր Երևանի կերպարը: Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել: Այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Մանարյանին, որ ծնվել է Սփյուռքում և վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, և պարոն Պյատրովսկիին, որ ծնվել է Հայաստանում և այսօր ղեկավարում է աշխարհի ամենաշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում մեծ ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակից Հովսեփ Օրբելին»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30