Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել

429
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 20:05
Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել

Կոտայքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրի առաջին հարկում գտնվող, կալանավորվածների և ամբաստանյալների ժամանակավոր պահման վայրում, դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։