Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մենք պատրաստ ենք այդ պրոցեսին, ունենք բոլոր ապացույցները». Երևանի քաղաքապետ

440
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 16:40
«Մենք պատրաստ ենք այդ պրոցեսին, ունենք բոլոր ապացույցները». Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում այն համոզմունքն է հայտնել, որ «Սանիթեք» ընկերության՝ Արբիտրաժային դատարան դիմելը բնավ բացասաբար չի անդրադառնա Երևանի քաղաքապետարանի վարկանիշի վրա:

«Խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել: Մենք շատ պատրաստ ենք այդ պրոցեսին, ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել աշխատանքը: Ասեմ ավելին՝ այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Ընկերությունը պարտավորություններ ու հարկային խնդիրներ ունի»,- նշեց քաղաքապետը: