Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«ԵՄ որոշ երկրներ պատրաստ են ընդունել ԴԱԻՇ գրոհայիններին»․ Թրամփ

1075
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 16:20
«ԵՄ որոշ երկրներ պատրաստ են ընդունել ԴԱԻՇ գրոհայիններին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իրազեկված է եվրոպական որոշ առաջնորդների պատրաստակամության մասին՝ ընդունել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին։

«Ինձ քիչ առաջ տեղեկացրին, որ եվրոպական որոշ տերություններ այժմ, առաջին անգամ, պատրաստ են ընդունել իրենց երկրներից ԴԱԻՇ-ին անդամագրված գրոհայիններին: Սա լավ նորություն է, բայց պետք է իրականացվի այն ժամանակ, երբ կբռնենք նրանց»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: