Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան: Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին: Շնորհավորելով Երվանդ Մանարյանին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ: «Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից և ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը: ![]() ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12




