Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու անօրինականության մասին». Արմեն Խաչատրյան

307
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 17:00
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու անօրինականության մասին». Արմեն Խաչատրյան

ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը, վերջին օրերի զարգացումների ֆոնին, ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է կատարել՝ «նախկինների բարոյականության և օրինականության մասին».

Դավիթ Աղայանի նորածին երեխային, ջերմության մեջ մի քանի ժամ շարունակ պահում էին Մասիսի ոստիկանությունում, որպեսզի Դավիթը գնար հանձնվեր...
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու օրինականության մասին»:

***

Սասուն Միքայելյանին կալանավորելուց հետո ապօրինի մեղադրանքներ առաջադրվեց նրա քրոջը, քրոջ որդուն, իսկ հետագայում հետևեցին արդեն մեղադրական դատավճիռները։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության և օրինականության մասին- մաս 2 (շարունակելի):

***

Եղեգնաձորից Էդվարդ Ասատրյանին մարտի 1-ի առավոտյան հրապարակում, այնուհետ 6-րդ վարչությունում ծեծի պատճառով ստացած ուսի կոտրվածքի հետեւանքով Արտաշատի հիվանդանոցից ձերբակալում (առեւանգում) էին հենց վիրահատության սեղանի վրայից։

Այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու օրինականության մասին։ Մաս -3 (շարունակելի):

***

Միաժամանակ ձերբակալվել էին ու կալանավորման միջնորդություն էր ներկայացվել 17-ամյա Սարգիս Գևորգյանին ու 20-ամյա Անի Գևորգյանին՝ համաձայն մեղադրանքի ոստիկանին դիմադրելու համար։
Երեք տարվա ընթացքում 2 անգամ մեղադրանք առաջադրվեց Արեգին, երկու անգամ մեղադրանք առաջադրվեց Սարգիսին, մեկ անգամ մեղադրանք առաջադրվեց Անիին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու օրինականության մասին։ Մաս -4 (շարունակելի):

***

Մարտի 1-ի առավոտյան ցուցարաներին ցրելուց ու հետապնդելուց հետո Խաչիկ Գասպարյանին Gasparyan Xachik-ին շփոթելով Սասուն Միքայելյանի հետ դաժան ժեծի էին ենթարկել, այն աստիճան, որ անգամ ռոբասերժական բանդայի դատաբժիշկները ստիպված են եղել միջին ծանրության մարմնական վնասվածքները արձանագրել պաշտոնապես, ինչից հետո Խաչիկին նաեւ դատապարտեցին ազատազրկման։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու օրինականության մասին։ Մաս-5 (շարունակելի)։

***

2008-ի նախընտրական առաջին հանրահավաքին Թալինում թալինցի հայտնի պռովակոտոր սաքոյի տված կեղծ ցուցմունքներով ապօրինի մեղադրական դատավճռով տարբեր ժամկետներով դատապարվեցին Մկրտիչ Սափեյանը, Ժորա Սափեյանը, նրանց քրոջ որդի Հայկ Գեւորգյանը և Մկրտիչի տղան՝ Անդրանիկը։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկինների բարոյականության ու անօրինականության մասին։ Մաս-6 (շարունակելի):