Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյա՛ն, այսպես էլ չի հաջողվի, հույս չունենաք». Լուսինե Հարոյան

500
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 14:20
«Նիկոլ Փաշինյա՛ն, այսպես էլ չի հաջողվի, հույս չունենաք». Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում բացարձակապես ոչինչ չի փոխվել՝ ինչպես նախկինում իշխանությունը պատկանում էր կլանների և գործում էր զուտ այդ կլանների շահերի տրամաբանության մեջ, ինչպես նախկինում դատարանները գործում էին վերևից ցուցումով, նույնը շարունակվում է հիմա:
«Լիդիանը» դատը չի շահել իրականում, պարզապես այն պահից, երբ Փաշինյանը հասկացավ, որ կոշտ դիմադրության է հանդիպելու Ամուլսարի հարցում, որոշեց գնալ այլ ճանապարհով, այն է՝ Լիդիանին հաղթելու հնարավորություն տալ իրավական դաշտում. ահա թե ինչու «Լիդիանի» դեմ հայց ներկայացրած բնապահպանության տեսչությունն անգամ դատական նիստերին չի մասնակցել, դատարանն էլ որոշում է կայացրել վերևից ցուցումով:
Հիմա թող մեկը հակափաստարկ բերի ասածիս:
Իսկ մինչ այդ նոր թատրոններ կբեմադրվեն, հաց ու կրկեսներ. մինչ կմտածեն Քոչարյանի թատրոնի նոր սցենարը, մենք «կըմբոշխնենք» Հրայր Թովմասյանի բազմասերիանոց սերիալը:
Նիկոլ Փաշինյան, այսպես էլ չի հաջողվի, հույս չունենաք»: