Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունից տուժածների մեջ հայեր չկան

340
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 13:10
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունից տուժածների մեջ հայեր չկան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»: