Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք կկալանավորվեն

351
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 13:15
Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք կկալանավորվեն

«Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը». այդ մասին տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ազատության պողոտայում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս մեկ ոստիկան էր սպանվել, մյուսը՝ վիրավորվել: Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հարձակում կատարած անձինք եղբայրներ են: Նրանք ձերբակալվել էին: