Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պարո՛ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմիր». Արտակ Գալստյան

553
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 12:15
«Պարո՛ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմիր». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոʹն Ֆարմանյան, պարտքը կհատուցվի, ես կմիջնորդեմ:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Հրայր Թովմասյանը Փաշինյանի ընտանիքին թույլ է տվել արտահերթ հանդիպել բանտում:
Բրավո, ապրի Հրայրը, «Ցըըմփ» կասեր Փաշինյանը:
Բայց ինձ մի հարց է տանջում, որով էլ կդիմեմ Սամվել Ֆարմանյանին:
Իսկ մեկը հարցնող լինի, պարոն Ֆարմանյան, Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար կամ չտար:
Չնայած, ակնարկդ հասկանալի է, պարտքը պետք է վերադարձվի, այստեղ դու ճիշտ ես:
Երբ Հրայր Թովմասյանը կհայտնվի բանտում, ապա խոստանում եմ, ինքս կմիջնորդեմ ԱՆ նախարար պարոն Բադասյանին, որ մեկի փոխարեն 10 արտահերթ տեսակցություն տրամադրի Հրայր Թովմասյանի ընտանիքին:
Վստահ եմ, վարչապետն էլ չի առարկի:
Ինչպես կյանքը ցույց տվեց, մեր վարչապետը ոչինչ չի մոռանում և հատուցում է բոլոր պարտքերը իրենց տոկոսադրույքներով:
Այնպես որ, պարո՛ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմիր»: