Երևան`   -1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրություն է տարածել

300
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 10:50
ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրություն է տարածել

ՀՀ ԱԱԾ-ն ի լրումն երեկվա հայտարարության հայտնում է. «Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»: