Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ պետք է Փաշինյանը 2010թ. գտնվեր ՔԿՀ-ում». Արթուր Սաքունց

331
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ., 10:35
«Ինչո՞ւ պետք է Փաշինյանը 2010թ. գտնվեր ՔԿՀ-ում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարցնող լինի, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը 2010թ. գտնվեր քրեակատարողական հիմնարկում, որ մի հատ էլ երկարատև տեսակցության խնդրի լուծումը համարվեր մարդասիրական քայլ:

Ու լուրջ դեմքով, այդ մասին առանց մտածելու, գրո՞ւմ եք:

Հիմա ինչ, հիմա մեկ առ մեկ այդ ժամանակահատվածի մասին գրե՞մ:

Բայց սա լրիվ այլ թեմա է, քաղբանտարկյալների թեման, որը պետք է քննարկել ոչ թե էպիզոդիկ, հատային, այլ պետության զավթման գնահատականի շրջանակում:

Պետության զավթմանը տրված լիներ քաղաքական գնահատականը, նման անհեթեթ վիճակներ չէր լինի»: