«Ի՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը». Փայլանը՝ թուրք նախարարին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Հայտնում է Ermenihaber-ը: Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովը: Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին. 1.Հիմնադրամները և քաղաքական կուսակցությունները, երբ «հավաքների և ցույցերի մասին» թիվ 2911 օրենքի շրջանակում չեն ներառվում, ապա ո՞ր իրավական հիմքով է արգելվել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը: 2.Այս միջազգային գիտաժողովը, որը կայանալու էր Թուրքիայից և արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, ո՞րն է այն փաստարկը, որ արգելվել է նախ Կեսարիայում, ապա Ստամբուլում: 3.Ինչպե՞ս կարող եք բացատրել այդ մասնակիցներին, որ այդ միջազգային կոնֆերանսը, որի իրականացմանը ժամեր էին մնացել, առանց որևէ փաստարկ ներկայացվելու արգելվել է: 4.Ինչո՞ւ է ձեր կառավարությունը աջակցելու փոխարեն փորձում արգելել Հրանտ Դինք հիմնադրամի գործունեությունը, որով զարգացնում է երկխոսության, խաղաղության և ապրումակցումի մշակույթը: 5.Այս արգելման որոշումները կայացրել եք, որպեսզի չխոսե՞ն Կեսարիայում և ողջ շրջակայքում մինչև 100 տարի առաջ գոյություն ունեցող բազմամշակութայնության, տարածաշրջանում ապրող հայերի և նրանց ճակատագրերի մասին: Նշենք, որ երբ արդեն գիտաժողովի նախապատրաստական ողջ աշխատանքներն ավարտվել էին և բոլոր բանախոսները թե՛ Թուրքիայից, և թե՛ աշխարհի տարբեր կողմերից Ստամբուլ էին եկել, հոկտեմբերի 17-ին, ժամը 17:08-ին Շիշլիի համայնքապետարանից գիտաժողովն արգելելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել հիմնադրամ: Ծանուցման մեջ որևէ փատարկ չի նշվել, թե ինչու է գիտաժողովն արգելվում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00