Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Խոշոր վթար՝ Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ

363
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 22:50
Խոշոր վթար՝ Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Land Rover մակնիշի և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություներով՝ ըստ ականատեսների Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես սպա, իսկ Land Rover-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։