Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Անպատկերացնելի ու անմոռանալի ժամանակներ ենք ապրում». Ստյոպա Սաֆարյան

350
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 23:20
«Անպատկերացնելի ու անմոռանալի ժամանակներ ենք ապրում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիրավի, անմոռանալի դրվագ. նախկինում Սերժ Սարգսյանի վրա գրոհող ԲՀԿ-քոչարյանականներից՝ Էլինար Վարդանյանը, Քոչարյանի, Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վրա գրոհող ՀՀԿ-սարգսյանականներից՝ Արփինե Հովհաննիսյանը և հին ու բարի ժամանակներում Քոչարյանին-ԲՀԿ-ին ու Սարգսյան-ՀՀԿ-ին մերժող մեր նախկին Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյանը միասին: Հանուն սահմանադրական դատարանը բռնազավթած ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի: Անպատկերացնելի ու անմոռանալի ժամանակներ ենք ապրում: Իմ քայլի այս «նոր ընդդիմությունն» իր ապագաղափարականությամբ ու անսկզբունքայնությամբ գերազանցում է բոլոր ժամանակների ընդդիմության ռեկորդները...»: