Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Զանգեզուրը ներկայացվում է որպես թյուրքախոս պետությունների աշխարհագրական միավորման խոչընդոտ». Տ. Սիմոնյան

301
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 21:35
«Զանգեզուրը ներկայացվում է որպես թյուրքախոս պետությունների աշխարհագրական միավորման խոչընդոտ». Տ. Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք չարդարացված չափերի ժամանակ ենք անարդյունավետ ծախսում ներքին խնդիրների վրա, մեր հարևան երկրում՝ թյուրքական պետությունների յոթերորդ համագումարում, պետության ղեկավարի մակարդակով հնչում են խոսքեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
Եվ ուշագրավն այն է, որ Սյունիք աշխարհը՝ Զանգեզուրը, ներկայացվում է որպես ամբողջ թյուրքախոս պետությունների աշխարհագրական միավորման խոչընդոտ։
Մտածելու, մեզ վրա աշխատելու, արտաքին մարտահրավերները վերաիմաստավորելու և գործնականում հզորանալու շատ գործ ունենք անելու։
Հուսով եմ՝ բոլորս ենք գիտակցում»։