«Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը՝ Ազատության հրապարակում
![]() Հոկտեմբերի 20-ին Բուկինիստ ընկերությունը կազմակերպել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը՝ Ազատության հրապարակում: Միջոցառումը անց է կացվում Ավրորայի միջոցառումների շրջանակներում: «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում».... մոտ 100 տարի առաջ գրված այս բանաստեղծությունը բոլոր ժամանակներում, ինչպես և այսօր, անզուգական գլուխգործոց է: «Տաղարան» շարքը Չարենցը նվիրել է կնոջը՝ Արփենիկին: Այս շարքի վերջին բանաստեղծությունն է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, որը սկսել է գրել 1920 թվականին Երևանում և ավարտել՝ 1921 թվականին Մոսկվայում, երբ ընդամենը քսաներեք-քսանչորս տարեկան էր: Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, ստանձնեց այս բանաստեղծության՝ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու պատասխանատու աշխատանքը: Այս գրքում ընդգրկված են բանաստեղծության՝ 35 լեզուներով թարգմանությունները: Գիրքը նկարազարդված է Մարտիրոս Սարյանի կտավների դրվագներով: Գիրքը կազմել է Գոհար Չարենցը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
