«Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, դարձել ՍԴ նախագահ». Ալեն Սիմոնյան
«Ոչ մի տարօրինակ բան չկա, իրավապահները գործում են իրենց լիազորությունների և ժամկետների սահմանում, թե այդ ժամկետներն ով ինչի՞ հետ է կապում, դա արդեն անհատական խնդիր է»,- անդրադառնալով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին, ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ԱԺ փոխնախագահը նկատել է. «Ակնհայտ է, որ ՀՀ-ում կա ճգնաժամ և դատական ճգնաժամը ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես ընդունվում է: Կարող եմ ասել, որ այն միանշանակ լուծվելու է: Հրայր Թովմասյանն ուզենա-չուզենա... իհարկե, իր ուզելով չի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք, կա ժողովրդավարություն, կա օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ով ինչ ուզում է, թող ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչև 2030 թվականը մնալու եմ: Չմնաց»: Ալեն Սիմոնյանը «մնացածին» էլ հորդորեց՝ «անիմաստ գործողություններով աչքի չընկնել»: «Եկեք չպատմեմ, թե ինչ հայտնի պայմաններից ելնելով է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ: Ո՞վ չգիտի: Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, գնացել, դարձել է ՍԴ նախագահ: Սերժ Սարգսյանի համար դրանից առաջ մի հատ Սահմանադրություն է գրել, ապահովել է նրա իշխանությունը, Սերժն էլ նրան տարել, նստեցրել է այդ պաշտոնին: Ո՞վ չգիտի այդ մասին, կամ ո՞վ չգիտի ինչի համար է ստացել այդ պաշտոնը»,- ասաց Ալեն Սիմոնյանը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00