Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ամերիկացի սենատորները նոր պատժամիջոցներ են մշակում Թուրքիայի և Ռուսաստանի դեմ

823
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 15:45
Ամերիկացի սենատորները նոր պատժամիջոցներ են մշակում Թուրքիայի և Ռուսաստանի դեմ

ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկու ավագ սենատորներ՝ Ջիմ Ռիշը և Ռոբերտ Մենենդեսը հինգշաբթի հայտարարել են, որ նախագծում են նոր օրինագիծ, որը թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի հյուսիսային հատվածում ռազմական ներխուժման համար, փոխանցում է Interfax գործակալությունը՝ հղում անելով կայքի հրապարակած հաղորդագրությանը։

Սենատորները մտադիր են պատժամիջոցներ սահմանել նաև Ռուսաստանի դեմ՝ Սիրիայում «վնասակար գործողությունների» համար, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Մոսկվայի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Օրինագիծը պարունակում է սահմանափակումներ Թուրքիային զենքի վաճառքի, ինչպես նաև առանձին թուրք պաշտոնյաների դեմ, ովքեր զենք են մատակարարել թուրքական զինված ուժերին։