Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունները Սիրիայում. ԶԼՄ-ներ

810
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 14:10
Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունները Սիրիայում. ԶԼՄ-ներ

Հոկտեմբերի 18-ին թուրքական բանակը վերսկսել է գրոհել Սիրիայի հյուսիս արևելյան Ռաս էլ Աին քաղաքը, չնայած ավելի վաղ հայտարարված հրադադարին, հայտնում է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներին:
Սիրիական SANA պետական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժը հրետանային հարձակումներ է գործել Ռաս էլ Աին գտնվող մի քանի գյուղերի վրա: Al Arabiya հեռուստաալիքն էլ հաղորդում է, որ սիրիական զինված խմբավորումներին պատկանող հումանիտար շարասյունը ենթարկվել է հարձակման։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ քաղաքում վերսկսվել են հրետակոծություններն ու բախումները, հնչել են կրակոցներ:
Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: