Կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով ՍԴ դիմելու իրավասությամբ օժտել Մարդու իրավունքների պաշտպանին. առաջարկ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով ունկնդրումների ժամանակ առաջարկեց կուսակցության գործունեությունը դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու իրավասություն տալ Մարդու իրավունքների պաշտպանին, եթե կուսակցության անդամների ելույթներում կամ հրապարակումներում, քարոզչական ու ծրագրային նյութերում տարածվում են մարդու իրավունքները կոպտորեն խախտող գաղափարներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչն առաջարկեց նաև պետական աջակցություն տրամադրել ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրություններին մասնակցած կուսակցություններին ու դաշինքներին: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսանվորում տրամադրել ՏԻՄ ու ԱԺ ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը հաղթահարած այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք մանդատների 40-60 տոկոսը տրամադրել են կանանց, իսկ այդ լրացուցիչ տրամադրված ֆինանսներն էլ ուղղել ներառական ծրագրերի իրագործմանը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00