Կապանում գրքի տոն կկազմակերպվի
![]() Սյունիքի մարզի Կապան քաղաքում կկազմակերպվի Գրքի տոն: Հոկտեմբերի 19-ին ժամը 14:30-ից Կապանի դրամատիկական թատրոնում կանցկացվեն վերջերս հրատարակված մի շարք բեսթսելեր գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառ, որոնք կուղեկցվեն ելույթների խոսքերով ու երաժշտական համարներով: Նախաձեռնությունն իրականություն են դարձնելու «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Սյուն» գրախանութների ցանցը: Մասնավորապես, գրքի տոնի շրջանակում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի, «Հովհաննես Թումանյան. հոբելյանական ընտրանի՝ նվիրված գրողի 150-ամյակին», «Կանայք Թումանյանի կյանքում», Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքերի շնորհանդեսները: «Մենք մշտապես շեշտում ենք՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից մի քանի նշանակալից գրքեր կներկայացնենք Սյունիքում, որոնք հենց նոր են դուրս եկել տպարանից: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Հրատարակչությունն առաջին անգամ չէ մշակութային միջոցառումները տանում մարզեր: Նմանատիպ նախաձեռնություններն արդեն իսկ բարի ավանդույթ են դարձել: Այս անգամ, բացի նոր գրքերից, հրատարակչությունն իր հետ մարզեր կտանի գրքերի բազմաբովանդակ տեսականի՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու ընթերցանությանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
