«Այսօր կարծես նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄՈՌԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՀԻՇԵԼ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ Ցանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։ Այսպես, որևէ պետության մեջ, երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը, քննադատական միտքը, ստեղծվում է բարենպաստ միջավայր և գիտությունը ծաղկում է՝ տալով անվանի գիտնականներ։ Նույնը վերաբերում է արվեստին, ներեցեք, վերջերս շատ քննարկվող քրեական մշակույթին, որը նույնպես տալիս է իր հերոսներին և այլն։ 1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում նույնպես ստեղծվեց բարենպաստ միջավայր մատնությունների, բանսարկությունների համար, որն էլ տվեց իր հերոսներին, որոնցից ամենանշանավորներից էր բանաստեղծ Նաիրի Զարյանը։ Այսօր, կարծես նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների ու մրցակցություն է ընթանում առաջին տեղի դափնիների համար։ Կարծում եմ, առայժմ թիվ մեկ թեկնածուն լրագրող, «Լուսավոր Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանն է»։ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30