Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
1173
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 10:55
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նշենք, որ այդ պաշտոնն զբաղեցնում էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ըստ ֆեդերացիայի կանոնադրության՝ նախագահն ընտրվում է համաժողովի կողմից 4 տարի ժամանակով: Տարոն Մարգարյանը վերընտրվել էր 2016-ին, այսինքն՝ նրա պաշտոնավարման ժամկետը դեռ չէր լրացել: Երևանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք լրատվամիջոցներից են տեղեկացել այդ նիստի մասին: Փորձեցինք պարզաբանում ստանալ Երևանի շախմատի ֆեդերացիայից: Փոխնախագահ Նորայր Քալանթարյանը հայտնեց, որ հանձնաժողովի անդամների 1/3-ի ցանկությամբ ու պահանջով արտահերթ նիստ է հրավիրվել, որի ժամանակ էլ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է ֆեդերացիայի նախագահ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
