Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ». Սուրեն Սարգսյան

271
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 11:20
«Մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ պատկերացմամբ, մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ:

Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի, պայմանով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի և Թուրքիան այն վերաբնակեցնի Սիրիայից Թուրքիա փախած էթնիկ թուրքերով:

Պուտին և Ռոհանի. «Դեմ չենք, բայց այդ հատվածի քրդերին տեղահանելու հարցում աջակից չենք կարող լինել, Ասադի անունից էլ չենք կարող երաշխավորել, որ նրա բանակը չի միավորվի քրդերի հետ Թուրքիայի դեմ: Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է երաշխավորի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Ասադի հեռացման նախապայմանը շարունակի պահել օրակարգից դուրս:

Թուրքիան սկսում է օպերացիան քրդերի դեմ:

Գալիս է Թրամփը. «Մենք կարող ենք՝ օգտագործելով քրդերի նկատմամբ ունեցած մեր ազդեցությունն ու կախվածությունը մեզանից, նրանց բերել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Թուրքիան համաձայնում է, ապա պետք է 120 ժամ հրադադար հաստատի մինչ քրդերը հեռանան սահմանամերձ տարածքից»: Այս դեպքում ԱՄՆ-ն հանում է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ և դառնում է բանակցությունների միակ միջնորդ: Միաժամանակ Թուրքիան առանց պատերազմի ստանում է իր անվտանգության գոտին: ԱՄՆ-ը Թուրքիային նաև խոստանում է ԻՊ-ի դեմ պայքարում աջակցել:

Մեծ հաշվով այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է:

Ռուսներն ու իրանցիները Մերձավոր Արևելքում իրենց միակ դաշնակցին՝ Ասադին ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահում են:

Ասադը պահումա իր դիրքն ու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի հետ սահմանին ապրում են էթնիկ թուրքեր, որոնք Սիրիայի քաղաքացիներ են: Կենտրոնացնումա պայքարը ահաբեկիչների, ապստամբների և այլ զինված խմբավորումների դեմ:

Թուրքիան քրդերին իր սահմանից առանց պատերազմ հետա մղում ու իրեն լոյալ մարզա ունենում հարևանությամբ, բայց Սիրիայի քաղաքացիներով բնակեցված:

ԱՄՆ-ն Սիրիայից դուրսա բերում զորքերը, բայց ազդեցությունն ու ներգրավվածությունը պահպանումա՝ քրդերի վրա ազդեցություն ունենալով ու բանակցութուններում ներգրավվածությամբ:

Էս մոզայկան հավաքելով դեռ ահագին դետալներ պետքա տեղավորեմ՝ մասնավորապես քրդերի փայի տեսանկյունից: Եթե քրդերը չեն համաձայնում, ամեն ինչ քանդվում է ու ավելի է խառնվում:

Կօգնե՞ք հավաքեմ...»: