Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ական փոխնախարարից. «Հրապարակ»

391
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 09:45
Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ական փոխնախարարից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից՝ քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը: Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»՝ նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի՝ Արա Վարդանյանի գործով։ Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից և ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին՝ Գյումրուց, և նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։

Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում և՝ Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, և հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»: Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած՝ բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»: Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»: Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»:

Մանրամասները՝ թերթի համարում: