Ադրբեջանցիները հայերի կառուցած եկեղեցին հայտարարել են ալբանական
![]() «ԱԼԲԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. գույքահամար 4939» Սույն բացատրությունն ենք կարդում Վարդաշեն քաղաքում (վերանվանվել է Օղուզ) 1830-1838 թթ. ընթացքում Առաքել Մուրադյանցի միջոցներով (ծախսը կազմել էր 15.000 ռուբլի. հետագայի նորոգությունները՝ 1898 և 1900-ական թթ. իրականացվել են կաշեգործ Մկրտիչ Հովսեփյանի ջանքերով և Աղեքսանդր Սիլիկյանի կտակած գումարով) կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային որմին փակցված ցուցանակին: Ահա, այս եկեղեցին է, որի արևմտյան ճակատին ագուցված շինարարական արձանագրությունը ոչնչացնելուց հետո ադրբեջանական թուրքն այն պիտակել է աղվանական, չնշելով ոչ եկեղեցու կամ կառուցողի անունները, ոչ կառուցման տարեթիվը կամ գոնե դարը: Միշտ ձգտել եմ հեռու մնալ որևէ ազգի անվանարկելուց, բայց վանդալական գործողություններով ուղեկցվող այս կարգի կապիկությունների համատարած բնույթը հիմք է տալիս կասկածել ադրբեջանական թուրքի գանգում թեկուզ աննշան պարունակությամբ ուղեղի գոյության մասին... Հ.գ. ի դեպ, սույն եկեղեցին կառուցած Առաքել Մուրադյանցը կառուցել էր նաև Ճալեթի Սբ. Աստվածածին վանքի նոր եկեղեցին, իսկ ավելի վաղ վերականգնել էր Վարդաշենի Սբ. Եղիշե առաքյալ ուխտատեղիի մատուռը»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
