Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Թող հայերը շորթումների ու ստորացման ենթարկվեն Մոսկվայի օդանավակայաններում». Ն. Բադալյան

478
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 03:10
«Թող հայերը շորթումների ու ստորացման ենթարկվեն Մոսկվայի օդանավակայաններում». Ն. Բադալյան

Նախկին լրագրող, քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոուքոսթեր»՝ հայկական ձևով

Ապրեն Հայաստանի շռայլ քաղաքացիները։
Հայաստանի բնակչության 90-95%-ը կազմող ճնշող մեծամասնությունն, ով Շենգենի վիզա չունի ու ոչ էլ այն ստանալու տարբերակ, 2020 թ հունվարից կանոնավորապես վճարելու է Հայաստանի բնակիչներից Շենգենի վիզա ունեցող կամ այն ստանալու պրոբլեմ չունեցողների՝ «Միլանում կոֆե խմելու» ծախսերի 75%-ը։
Տարեկան 5 միլիոն Եվրո։
Կամ որ նույնն է, «Միլանում կոֆե խմելու» հնարավորություն ունեցողին ասելու է «առ իմ կողմից էս 75 եվրոն, մի 30 էլ քո կողմից վրեն դիր, տոմս առ, գնա Միլանում կոֆե խմի, ախխխխպերրսսսսս»։
Ինչ խոսք՝ մեծ նվաճում է։
Կայֆ ա չէ՞:

«Լոուքոսթերը» պարզվեց «լոուքոսթեր» է միայն առաջարկած ծառայությունների բնույթով ու որակով։ Իսկ այ ռեալ ծախսերի մասով այնքան էլ չէ, քանի որ փաստորեն Հայաստանի կառավարությունը օդանավակայանի ծառայությունների և բյուջետային հատկացումների միջոցով սուբսիդավորելու է ընկերության ավիաթռիչքների ուղետոմսերի արժեքի 70-75%-ը։

Իսկ այ, սեփական ավիաընկերություն ստեղծել ու նրան օժանդակել աշխարհի հետ ոչ ցամաքային, ոչ էլ օդային կապ չունեցող Հայաստանի կառավարության մտքով չի անցնի։

Թող հայերը ամեն օր 10-12 ժամ Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքի փոխարեն օրը մի քանի անգամ 20-24 ժամ տանջվեն Լոս Անջելես-ՄԱՍԿՎԱ ՏԵՂ-Երևան գծերում, շորթումների ու ստորացման ենթարկվեն Մոսկվայի օդանավակայաններում, բայց հարստացնեն Աէրոֆլոտին։
Բա ոնց, ապե, «մեր ստրատեգիական դաշնակցին ենք տալիս, հո օտա՞րի չենք տալիս»: