Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այն ինչ հիմա կատարվում է Սարի Քանիում պարզապես կոտորած ու ցեղասպանություն է». Կարեն Հովհաննիսյան

365
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 23:35
«Այն ինչ հիմա կատարվում է Սարի Քանիում պարզապես կոտորած ու ցեղասպանություն է». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հյուսիսային Սիրիայի քրդական վարչակազմը շտապ օգնություն է խնդրել միջազգային հանրությունից:

«Բազմաթիվ քաղաքացիական անձինք, երեխաներ, կանայք և տարեցներ Ռաս ալ-Աին (Սարի Քանիա) քաղաքում գտնվում են շրջափակման մեջ, տասնյակ մարդիկ սպանվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են», - ասվում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող վարչակազմի հայտարարության մեջ:
Քրդական Կարմիր մահիկից բժշկական խմբերը չեն կարող հասնել քաղաքացիական անձանց, թուրքական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցնում բժշկական մեքենաներին:

Սիրիայի Դեմոկրատական ​​խորհրդի (SDC) պաշտոնյաները, որոնք կառավարում են քրդերի կողմից վերահսկվող այս շրջանները, կոչ են անում հումանիտար միջանցք բացել, որպեսզի Սարի Քանիի շրջապատված խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ: Ըստ SDC-ի այն ինչ հիմա կատարվում է այնտեղ պարզապես կոտորած ու ցեղասպանություն է:
«Մենք՝ Սիրիայի հյուսիսում և արևելքում գտնվող ինքնակառավարման խորհուրդը, կոչ ենք անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, Արաբական լիգային, Ռուսաստանի Դաշնությանը և կոալիցիոն գործընկերներին անհապաղ միջամտել՝ անվտանգ մարդասիրական միջանցք բացելու համար, որպեսզի տարահանվեն զոհվածները և վիրավոր քաղաքացիական անձինք»,- ասված է Սիրիայի Դեմոկրատական խորհրդի հայտարարության մեջ»: