Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

291
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 15:00
Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է

Ամեն տարի հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Օրվա նպատակն է բոլոր երկրներում բարձրացնել աղքատության վերացման դեմ պայքարի մասին իրազեկվածությունը: «Տնտեսական զարգացման, տեխնոլոգիական միջոցների և ֆինանսական ռեսուրսների աննախադեպ զարգացում ապրող աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Աղքատությունը միայն տնտեսական խնդիր չէ, այլ բազմամակարդակ երևույթ է, որը ենթադրում է ինչպես եկամուտների, այնպես էլ արժանապատիվ կյանքի հիմնական հնարավորությունների պակաս:
Օրը նշվում է 1992-ից։ Այս տարի օրվա շրջանակներում իրականացվող գործողություններն ուղղված են մանկական աղքատության վերացմանը և երեխաների իրավունքներին։ Օրն ունի «Գործել միասին՝ զորացնելու երեխաներին, նրանց ընտանիքներին և համայնքներին՝ հաղթահարել աղքատությունը» խորագիրը։

2016-ի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակները։ Առաջին նպատակն ամենուրեք աղքատությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով վերացնելու մասին է։

Առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչ խնդիրներ են դրված պետությունների առաջ աղքատությունը վերացնելու ճանապարհին»,- հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: