Երկու խոշոր նախաձեռնություն՝ նվիրված ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանին
![]() Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը (ժամը՝ 17:30), որին կհաջորդի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա (ժամը՝ 19:00)։ «Հայրս ասում էր» ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին գրած բանաստեղծությունները: Վաչե Շարաֆյանի ռեքվիեմը գրվել է Սոնա Վանի մեկ այլ՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Ռեքվիեմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Ռեքվիեմը գրված է մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար։ Կատարողներ՝ Արծվիկ Դեմուրճյան, Նարինե Անանիկյան, «Հովեր» կամերային պետական երգչախումբ՝ ղեկավար Սոնա Հովհաննիսյան, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ խմբավար Պրեմիլ Պետրովիչ (Խորվաթիա)։ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը, որը նվիրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թարգմանվել աշխարհի 23 լեզուներով, արժանացել է պոեզիայի միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Թուրքիայում և այլ երկրներում ներկայացվելով ամենաբարձր հարթակներից։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
