Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Էս ո՞ւր հասանք». Գևորգ Պետրոսյան

352
Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 23:50
«Էս ո՞ւր հասանք». Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ո՞ւր հասանք...

Եվ այս երկրում օրինաչա՞փ է, որ շրջմոլիկ պետական պաշտոնյաների անպտուղ շրջագայությունների և կառավարական առանձնատների ու գերշքեղ ծառայողական ավտոմեքենաների համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ դուրս գրվեն:
Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում, Էս ու՞ր հասանք...
Բա ո՞ւր է ժողովրդի մասին մտածող չկոռումպացված հեղափոխական կառավարությունը:
Հա, հիշեցի՝ ուր է. տրանսգենդերներին գրկաբաց հյուրընկալելու և Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով կյանքի կոչելու որոնումների մեջ է:
Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ...»: